Մատչելիության հղումներ

Հայաստանի մի շարք ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ․

Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ․

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Գորայք-Սառնակունք, Ծովակ-Աղբրաձոր, Այրք-Ներքին Շորժա, Այրք-Վերին-Շորժա ավտոճանապարհները և Տիգրանաշենի ոլորանները: Դժվարանցանելի են Վեդի-Լուսաշող, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն, Ջրաշեն-Ծիլքար, Վարդենիս-Այրք ավտոճանապարհները:

Նիգավանի և Լեռնապարի տարածաշրջաններում, Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին առկա է մերկասառույց, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Վայոց ձորի մարզում ձյուն է տեղում, Սարավան-Գորայք-Սառնակունք, Երևան-Մեղրի (Մեղրու սար կոչվող հատված, 337-340 կմ-ին) ) ավտոճանապարհներին բուք է, առկա է վատ տեսանելիություն:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG