Մատչելիության հղումներ

Սահմանադրական հանրաքվեի խախտումներն ուսումնասիրելու համար ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը հունվարի 19-ի դրությամբ ուսումնասիրել է 530 տարբեր բնույթի տեղեկատվություն` ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ: 59 դեպքով հարուցվել է քրեական գործ:

«Հունվարի 19-ի դրությամբ վեց քրեական գործ ուղարկվել է դատարան: Մեկ քրեական գործ դատախազի որոշմամբ վերադարձվել է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»,- փոխանցում է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG