Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովը հայտարարել է, որ բանկային սեկտորի ամրապնդման շրջանակում 5 կամ 7 բանկեր կարող են միավորվել:

Ռուստամովի այսօր հնչեցրած հայտարարության համաձայն՝ Կենտրոնական բանկը արդեն հայտեր է ստացել մի քանի միավորումների հաստատման համար:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ միջազգային ֆինանսական հաստատությունները հետաքրքրություն են ցուցաբերել ադրբեջանական բանկերի համախմբմանը մասնակցելու շուրջ:

Բանկերի միավորման վերաբերյալ Ադրբեջանի ԿԲ-ի ղեկավարի հայտարարությունը հնչում է երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի ֆոնին:

Ադրբեջանի խորհրդարանը այսօր հավանություն է տվել ազգային արժույթի՝ մանաթի ամրապնդմանն ուղղված քայլերի փաթեթին:

Ռուստամովի հավաստմամբ՝ ԿԲ-ն «բավարար ռեսուրսներ» ունի, որպեսզի օգնի տնտեսությանը դիմակայել նավթի գների շարունակական անկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG