Մատչելիության հղումներ

Փախստականների կենտրոնի բացման դեմ ցույցեր հոլանդական Հես քաղաքում


Փախստականներ Եվրոպայում, դեկտեմբեր, 2015թ․

Փախստականներ Եվրոպայում, դեկտեմբեր, 2015թ․

Նիդերլանդների Հես քաղաքում երեկ երեկոյան հարյուրավոր ցուցարարներ ի նշան բողոքի քաղաքապետարանի մոտ ակցիաներ են կազմակերպել՝ այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով փախստականների կենտրոն բացելու որոշման վերաբերյալ:

Անկարգությունների մասնակիցները պայթուցիկ սարքեր և ձվեր են նետել քաղաքապետարանի շենքի վրա: Քաղաքային իշխանությունները, որոնք այդ պահին փախստականների հարցերի շուրջ խորհրդակցություն էին անցկացնում, տարհանվել են:

Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է վերականգնել կարգուկանոնը քաղաքում:

Բողոքի ցույցին մասնակցել է շուրջ հազար մարդ: Սա Նիդերլանդներում առաջին նմանատիպ ակցիան չէ վերջին շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG