Մատչելիության հղումներ

Բքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ


Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Սևանում, Մարտունիում, Գավառում, Վայքում և Ջերմուկում տեղում է ձյուն:

Նախարարությունը նշում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գավառ-Սևան ավտոճանապարհը, Լանջիկ-Մարալիկ-Հոռոմի կամուրջ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածները:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Ըստ հաղորդագրության, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով, տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG