Մատչելիության հղումներ

Քրգործ` թիվ 02/29-ում ՀԱԿ վստահված անձի աշխատանքը խոչընդոտելու փաստով


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունից հետո ընտրատեղամասերից մեկում բացում են քվեատուփը, Երևան, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունից հետո ընտրատեղամասերից մեկում բացում են քվեատուփը, Երևան, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրական գործ է հարուցվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վստահված անձ Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 02/29 տեղամասում անհայտ անձը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել է իր իրավունքների իրականացմանը:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` «ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով», որով սահմանված պատիժը ազատազրկումն է՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG