Մատչելիության հղումներ

ՊՆ-ում քննարկվել են Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման և գնումների հարցերը


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում երեկ անցկացվել է խորհրդակցություն` նվիրված Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ու գնումների կազմակերպման հարցերին:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են նյութատեխնիկական ապահովման, ռազմարդյունաբերական և գնումների գործընթացում ընդգրկված, ինչպես նաև իրավապահ, վերահսկողական, աուդիտի, բարեվարքության և այլ հարակից ոլորտների ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Նախարար Սեյրան Օհանյանը շեշտել է, որ անցած տարիների ընթացքում պաշտպանական գերատեսչության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կողմից իրականացված հետևողական աշխատանքի, գների և շուկայի ուսումնասիրության շնորհիվ լուրջ հաջողություններ են արձանագրվել գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազման և Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ: Ընդգծելով, որ գործընթացը գտնվում է երկրի նախագահի ուշադրության ներքո, Սեյրան Օհանյանը ցուցում է տվել հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող միջոցների տեխնիկական բնութագրերի կազմման, գնագոյացման քաղաքականության ուսումնասիրության, պայմանագրերի կատարման որակի նկատմամբ վերահսկողության խստացման հարցերին:

Ամփոփելով խորհրդակցությունը` նախարարը կոնկրետ ցուցումներ է տվել գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ, հորդորել է նոր ջանքեր ու գործուն միջոցներ ձեռնարկել գործընթացի թափանցիկության ապահովման ու կոռուպցիոն ռիսկերի նվազմանը միտված աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG