Մատչելիության հղումներ

Ուրիշի փոխարեն քվեարկելու համար մեղադրանք է առաջադրվել թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամին


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թիվ 4/26 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ թիվ 4/26 ընտրատեղամասի ընտրող Գ. Գյուլնազարյանի փոխարեն քվեարկել է թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամ Դ. Ազատյանը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ. Ազատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG