Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը Պուտինին համեմատել է խուլիգանի հետ


ԱՄՆ -- Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Բերնի Սանդերսը մասնակցում են հեռուստաբանավեճի, 17-ը հունվարի, 2016թ.
ԱՄՆ -- Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Բերնի Սանդերսը մասնակցում են հեռուստաբանավեճի, 17-ը հունվարի, 2016թ.

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 74-ամյա սենատոր Բերնի Սանդերսի հետ հեռուստաբանավեճի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է խուլիգանի հետ:

Քլինթոնը «շատ հետաքրքիր» և «շատ կոշտ» է որակել իր և Պուտինի հարաբերությունները.- «Ես գիտեմ՝ նա նրանցից է, որին պետք է շարունակաբար կանգնեցնել, քանի որ, շատ խուլիգանների նման, նա մեկն է, ով կարող է տանել այնքան, ինչքան կարող է, եթե չկանգնեցնես»։

Վերմոնթ նահանգից ընտրված 74-ամյա սենատոր, նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը Վլադիմիր Պուտինի պահվածքը որակել է «ողբալի»:

2014 թվականի գարնանը Քլինթոնը Ղրիմի բռնակցման կապակցությամբ Վլադիմիր Պուտինի գործողությունները համեմատել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին ընդառաջ Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ:

Պուտինը Քլինթոնի այդ հայտարարությունից հետո ֆրանսիական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր.- «Գիտե՞ք ինչ, կանանց հետ ավելի լավ է չվիճել: Բայց տիկին Քլինթոնը նախկինում էլ իր արտահայտությունների մեջ առանձնապես աչքի չէր ընկել նրբագեղությամբ: Ոչինչ, դրանից հետո մենք հանդիպել ենք և լավ զրուցել ենք միջազգային տարբեր նախաձեռնությունների մասին: Եթե մարդիկ անցնում են բարեկրթության որոշակի սահմաններ, դա խոսում է ոչ թե իրենց ուժի, այլ թուլության մասին: Իսկ կնոջ թուլությունը ամենավատ որակը չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG