Մատչելիության հղումներ

Սաքունցը միջնորդեց Ավետիսյանների սպանության գործը քննել Շիրակի մարզի դատարանի շենքում


Արթուր Սաքունցը միջնորդություն է ներկայացնում, Գյումրի, 18-ը հունվարի, 2016թ.

Արթուր Սաքունցը միջնորդություն է ներկայացնում, Գյումրի, 18-ը հունվարի, 2016թ.

Դատարանը մերժեց միջնորդությունը, որին միացել էին փաստաբանները։

Գյումրիիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվում է Ավետիսյանների սպանդի մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը։

Արթուր Սաքունց, 18-ը հունվարի, 2016թ.

Արթուր Սաքունց, 18-ը հունվարի, 2016թ.

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը միջնորդություն ներկայացրեց՝ գործի քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենք տեղափոխելու մասին։ «Այս զորամասը ձերբակալված, կալանավորված անձանց պահելու համար օրենքով չնախատեսված կառույց է, որը ենթակա չէ Հայաստանի արդարադատության նախարարությանը և չի հանդիսանում մեկուսարան, որտեղ պետք է պահվեն կասկածյալը կամ մեղադրյալը», - հայտարարեց Սաքունցը՝ թվարկելով նաև այն բոլոր պատճառները, որոնք հիմք են հանդիսանում դատավարությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում անցկացնելու համար։

Երվանդ Վարոսյան, արխիվ

Երվանդ Վարոսյան, արխիվ

Դատին ներկա փաստաբանները միացան Սաքունցի միջնորդությանը։ «Անհասկանալի է, թե ինչու պետք է Հայաստանի Հանրապետությունը մի հատ էլ ծախսեր տեսնի դատավարությունը այս ռազմակայանում անցկացնելու համար», - ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ հաստատելով միջնորդությանը միանալու իր որոշումը։

Վալերի Պերմյակովն ասաց, որ իր համար միևնույն է, թե որտեղ տեղի կունենա դատը։ Պերմյակովի պաշտպանը, սակայն, դեռևս չի հայտնել իր դիրքորոշումը միջնորդության վերաբերյալ։ Նա միայն հասցրեց միջնորդություն ներկայացնել իր պաշտպանյալի ձեռնաշթղթաները հանելու մասին, որից հետո դատարանը կես ժամ ընդմիջում հայտարարեց։

Երեմ Սարգսյան, 18-ը հունվարի, 2016թ.

Երեմ Սարգսյան, 18-ը հունվարի, 2016թ.

Փաստաբան Երեմ Սարգսյանի կարծիքով, դատավորը չի բավարարի միջնորդությունը։ Մինչդեռ իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, դատարանը ոչ մի հիմք չունի դատական նիստը տեղափոխելու միջնորդությունը մերժելու համար։

30 րոպե ընդմիջումից հետո դատարանը մերժեց Ավետիսյանների սպանության գործով դատը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենք տեղափոխելու միջնորդությունը։

Սաքունցը դատարանից 30 րոպե ընդմիջում պահանջեց՝ դատավորի՝ ինքնաբացարկ և դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունները փաստաբանների հետ ձևակերպելու համար:

Մանրամասներն՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG