Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը կրկնեց իր հրաժարականը․ այսօրվանից կդադարեն նրա լիազորությունները


Կարեն Անդրեասյանը օմբուդսմենի ասուլիսի ժամանակ, արխիվ

Կարեն Անդրեասյանը օմբուդսմենի ասուլիսի ժամանակ, արխիվ

Այսօրվանից կդադարեն Հայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ այսօր Կարեն Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականը․ այդ մասին համապատասխան գրությունն ուղարկվել է Ազգային ժողով, հաղորդում է օմբուդսմենի աշխատակազմը:

«Վաղվանից ՀՀ քաղաքացիներն Օմբուդսմենի գրասենյակում կարող են ստանալ միայն իրավական խորհրդատվություն, քանի որ ըստ օրենքի՝ առանց գործող Պաշտպանի առկայության որևէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել ընթացիկ վարույթները: Իրենց իրավունքներն Օմբուդսմենի միջոցով պաշտպանել ցանկացող անձինք կարող են դիմել միայն նոր Պաշտպանի ընտրվելուց հետո», - ասված է հաղորդագրությունում:

Ազգային ժողովի հասարակայնության հետ նկապերի վարչության պետ Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ խորհրդարանում ստացվել է Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG