Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին


ԵԽԽՎ նստաշրջանը Ստրասբուրգում, արխիվ

ԵԽԽՎ նստաշրջանը Ստրասբուրգում, արխիվ

Որոշումը վերջնական է և առաջիկայում պաշտոնապես կհրապարակվի, հաղորդում է РБК-ն:

Ռուսաստանի պատվիրակությունը որոշել է չմասնակցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այս տարվա առաջին նստաշրջանին, որը մեկնարկում է մեկ շաբաթից Ստրասբուրգում:

Ինչպես հայտնի է դարձել РБК-ին, չմասնակցելու որոշումը վերջնական է․ այն ընդունել են Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների ղեկավարները, որոշմանն աջակցում են խորհրդարանական բոլոր չորս խմբակցությունները:

Առաջիկայում, հավանաբար, այս մասին կհայտարարվի արդեն պաշտոնապես:

ԵԽԽՎ-ի նստաշրջանին մասնակցության հարցով քննարկումները տեղի են ունեցել ուրբաթ օրը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստին, արտգործնախարարությունը հանդես է եկել հատուկ զեկույցով, որում ներկայացրել է մի քանի տարբերակ: Մոսկվան քննարկում էր նաև նստաշրջանին մասամբ մասնակցելու տարբերակը:

Եթե հանկարծ Ստրասբուրգում որոշեն, որ Ռուսաստանին վերադարձնում են նախկին լիազորությունները, պատվիրակության մի մասը կարող է մեկնել այնտեղ, սակայն նման սցենարը քիչ հավանական է:

2014 թվականի ապրիլին ԵԽԽՎ-ն մինչև տարվա վերջ Ռուսաստանին զրկել էր լիազորություններից, ռուսաստանցի պատգամավորներին հանել Վեհաժողովում բոլոր ղեկավար պաշտոններից՝ Ղրիմի բռնակցման հետևանքով:

Անցած տարի ամռանը Վեհաժողովը հրաժարվեց Ռուսաստանին վերադարձնել բոլոր լիազորությունները և Ռուսաստանը ագրեսոր երկիր որակող հռչակագիր ընդունեց, որին կողմ քվեարկեց 28, դեմ՝ 7 պատգամավոր: Նույն փաստաթղթում Ղիրմը հռչակվեց Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք:

Նոյեմբերին հայտնի դարձավ նաև, որ ռուսաստանցի պատգամավորները պետական միջոցները տնտեսելու և քաղաքական իրավիճակի պատճառաբանությամբ հրաժարվել են եվրոպական երկրներ գործուղումներից ընդհանրապես և որոշել են կենտրոնանալ միայն հետխորհրդային երկրների վրա:

XS
SM
MD
LG