Մատչելիության հղումներ

Հրդեհ «Ֆլեշ» ընկերության բազայում․ այրվել է 700 տոննա բենզին


Լուսանկարը՝ ՏԿԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ՏԿԱԻՆ-ի

Երեկ ժամը 12:48 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում, հաղորդում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների (ՏԿԱԻՆ) նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԱԻԱԽ-ն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք, ասված է հաղորդագրությունում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ աստիճան»:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող «Ֆլեշ» ընկերությանը պատկանող ՎՔՆ բազայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:47-ին, մարվել` 13.51-ին:

Ամբողջությամբ այրվել է մեկ ռեզերվուար՝ մոտ 700 տոննա տարողությամբ պահեստավորված բենզինով, հաղորդում է ՏԿԱԻՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG