Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ


Հայաստանի տարածքում հունվարի 18-ին, 22-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 19-20-ը և հունվարի 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև:

Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ին և 19-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, հունվարի 20-21-ը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հունվարի 18-ին, 22-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 19-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG