Մատչելիության հղումներ

Հինգ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 691 մարդ


Երևանի հիվանդանոցներից մեկը, հունվար, 2016թ․

Երևանի հիվանդանոցներից մեկը, հունվար, 2016թ․

Կիրակի առավոտյան համայցից հետո Հայաստանի հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 160 քաղաքացի, որից 136-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 57-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 29-ը` երեխաներ։

Այսպիսով, առողջապահության նախարարության երեկվա հաղորդագրության համաձայն, միայն վերջին 5 օրում հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 691 քաղաքացի, որից 592-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 241-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 134-ը` մինչև 18 տարեկան։

Նախարարությունը հայտնում է նաև, որ H1N1 վարակով՝ խոզի գրիպով 15 հիվանդ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրանց մոտ արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ։

Պոլիկլինիկական ծառայությունում շաբաթ օրը արձանագրվել է սուր շնչառական վարակներով 1971 դիմելիություն` հունվարի 15-ի 3116-ի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG