Մատչելիության հղումներ

logo-print

Նոր պատժամիջոցներ Իրանի միջմայրցամաքային հրթիռների ծրագրի կապակցությամբ


Միացյալ Նահանգները սահմանել է նոր պատժամիջոցներ Իրանի միջմայրցամաքային հրթիռների ծրագրի իրականացման հետ առնչություն ունեցող իրանական ընկերությունների և Իրանի 5 քաղաքացիների նկատմամբ։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության փոխանցմամբ, նշված ընկերությունները տեղակայված են Արաբական միացյալ էմիրություններում և Չինաստանում։

ՄԱԿ-ի փորձագետներն անցյալ տարեվերջին հայտարարել են, որ հոկտեմբերին Իրանում կատարված միջին հեռահարության հրթիռների փորձակումները հակասում են արգելքին, որը սահմանվել է միջուկային զենքի ծրագրի կասեցման կապակցությամբ։

Այս նոր պատժամիջոցները սահմանվեցին անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և ԵՆ-ն` միջուկային գործարքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ չեղարկեցին նախկինում սահմանած պատժամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG