Մատչելիության հղումներ

Ոլորտի մասնագետների համոզմամբ, գրականագիտությունը Հայաստանում անկում է ապրում


Գրքի շուկա Երևանում, արխիվ

Գրքի շուկա Երևանում, արխիվ

Գրականագետներն ու գրաքննադատներն ասում են, որ այսօր, ի տարբերություն խորհրդային ժամանակների, գրական մամուլն իրենց չի վճարում, հետևաբար՝ ինչո՞ւ պիտի մարդը ժամանակ վատնի ու հոդված գրի այս կամ այն ստեղծագործության մասին:

«Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, այս առնչությամբ, ասում է․ - «Հիմնականում աշխատում ենք պահել այն չափանիշը, որ գրականագիտությունը այսօր ասի իր խոսքը ստեղծվող գրականության մասին կամ արժևորի արդեն ստեղծվածը»:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մինչդեռ, նշում է․ - «Այսօր, ցավոք սրտի, գրականագետները սովորում են, ավարտում են, գրում են մի թեզ, պաշտպանում են թեկնածուական և գնում են՝ վաստակած հանգստի․ ուսանողների հետ են պարապում, որպեսզի վաստակեն: Սոցիալական վիճակները լավ չի: Մարդուն չես մեղադրի, որ ինքը ժամանակ չի հատկացնում գիրք կարդա, գրքի մասին գրի»:

Միլիտոնյանը նշում է, որ Հայաստանի գրողների միությունը արձակի և պոեզիայի լիանիստեր է կազմակերպել, սակայն շատերը հրաժարվել են զեկուցում կարդալ:

«Որովհետև էդքան գիրք պիտի ընթերցեին, պիտի գրեին, և շատ գրողներ էլ ասեին՝ սխալ ես գրել, իմ անունը չես գրել, մակերեսային է․․․ սա էլ կա՝ մի թեզ պաշտպանելուց հետո շատերը գնում են իրենց գործով զբաղվելու»:

Որպես լուծում՝ Գրողների միության նախագահը հորդորում է գրողներին չսպասել, թե գրականագետներն իրենց մասին ինչ կգրեն:

XS
SM
MD
LG