Մատչելիության հղումներ

Մոլդովայում հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոց


Մոլդովայի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց, մինչ երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը:

Հունվարի 16-ի կայացած բողոքի ակցիաներից երկուսը կազմակերպել էին ռուսամետ կուսակցությունները, երրորդը՝ «Արժանապատվություն և ճշմարտություն» հակակոռուպցիոն քաղաքացիական նախաձեռնությունը:

Ցուցերը կազմակերպվեցին այն բանից հետո, երբ նախագահ Նիկոլաե Տիմոֆտին հունվարի 15-ին երկրի վարչապետի պաշտոնում առաջադրեց Տեխնոլոգիայի նախարար Պավել Ֆիլիպի թեկնածությունը: Պավել Ֆիլիպը Ժողովրդավարական կուսակցության անդամ է: Այս կուսակցությունը սերտորեն կապված է օլիգարխ Վլադ Պլահոտնյուկի հետ: Ավելի վաղ ինքը՝ Տիմոֆտին, մերժել էր Պլահոտնյուկի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, հայտարարելով, որ նրա անվան հետ կապվում են կոռուպցիոն մեղադրանքներ:

Եթե խորհրդարանը մինչև հունվարի 29-ը նոր կառավարություն չձևավորի, Տիմոֆտին ստիպված կլինի ցրել այն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG