Մատչելիության հղումներ

logo-print

Զարուհի Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել


Զարուհի Հովհաննիսյան, արխիվ

Զարուհի Հովհաննիսյան, արխիվ

Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի կողմից իր հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ Զարուհի Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա։

«Զ. Հովհաննիսյանը 2016 թվականի հունվարի 5-ին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն առ այն, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր ոմն Անդրե Մակարովը նույն կայքում հաղորդագրությունների միջոցով իր հասցեին տվել է սպանության սպառնալիքներ:

Պարզվել է, որ Անդրե Մակարովը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Ավետիսյանը, ով 2016 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:58-ին, գաղտնի պահելով իր ով լինելը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով վիրավորել է նույն ցանցի օգտատեր Զարուհի Հովհաննիսյանին և վերջինս հասցեին տվել սպանության սպառնալիքներ, ապա` արգելափակել իր էջը։

Նշված գործողությունները Զարուհի Հովհաննիսյանի մոտ առաջացրել են տագնապի, վտանգի զգացում և վերջինս Ա. Ավետիսյանի սպառնալիքներն ընկալել է իրական՝ իրականացման համար ու հաջորդ օրը ներկայացրել է գրավոր հաղորդում։ Նախապատրաստված նյութերն ստացվել են Արաբկիրի քննչական բաժնում։

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, և Զ. Հովհաննիսյանը պնդել է իր բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հունվարի 15-ին հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG