Մատչելիության հղումներ

Իրանի դեմ պատժամիջոցներն այսօր կարող են հանվել


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ այսօր՝ հունվարի 16-ին, չեղյալ կհայտարարվեն Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցները: «Այսօր լավ օր է Իրանի ժողովրդի համար, և պատժամիջոցներն այսօր կհանվեն»,- Ավստրիայի մայրաքաղաքում լրագրողների հետ զրույցում ասել է Զարիֆը:

Վիեննայում այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մասնակցությամբ տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն «միջուկային համաձայնագրի» շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG