Մատչելիության հղումներ

«Գործ ունենք ոչ թե համաճարակի, այլ գրիպի ակտիվացման հետ»


Արմեն Մուրադյանը` «Ազատության» տաղավարում, 16-ը հունվարի, 2016թ․
Արմեն Մուրադյանը` «Ազատության» տաղավարում, 16-ը հունվարի, 2016թ․

Առողջապահության նախարարը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրն է:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Ազատության» տաղավարում պարզաբանում է «համաճարակ», «կարանտին» մասնագիտական եզրույթները, մասնավորապես, ընդգծելով, որ վերջին շրջանում սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման կապակցությամբ, պաշտոնապես համաճարակ հայտարարելն այս պահին թույլատրելի չէ:

Նախարարի խոսքով, համաճարակ հայտարարվում է այն ժամանակ, երբ հիվանդացության մի քանի տարվա միջին ցուցանիշը տվյալ ժամանակահատվածում գերազանցվում է 5 անգամ: Այժմ, ըստ Արմեն Մուրադյանի, այդ թիվը 1,5 է, առավելագույնը՝ 2: Արմեն Մուրադյանը պնդում է, որ այժմ գործ ունենք գրիպի ակտիվացման հետ, «որը բնորոշ է ողջ եվրոպական տարածաշրջանին»:

Աննա Իսրայելյանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում առողջապահության նախարարը պարզաբանումներ է ներկայացնում նաև բնակչությանը մտահոգող «խոզի գրիպ» ենթատեսակի վերաբերյալ՝ ասելով, որ վտանգավոր կարող է լինել գրիպի ցանկացած տեսակ, եթե այն «բարձիթողի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG