Մատչելիության հղումներ

ՔԿ. Ընտրահանցանքների դեպքերով 32 քրգործից 6-ի նախաքննությունն ավարտվել է, 5 անձի մեղադրանք է առաջադրվել


Հանրաքվեի ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերից 6-ով նախաքննությունն ավարտվել է:

«2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող 32 քրեական գործերից, հունվարի 15-ի դրությամբ, 6-ով նախաքննությունն ավարտվել է։

6 քրեական գործերից 5-ը, 5 մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։ Նշված քրեական գործերը վերաբերում են Երևանի թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին. քննության արդյունքներով՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են։

Մեկ քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքով: Քննչական կոմիտեի վարույթում ներկայումս քննվում է 26 քրեական գործ»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG