Մատչելիության հղումներ

Փաստաբանը պնդում է, որ ՄԻՊ գրասենյակն արձանագրել է Սաֆարյանի նկատմամբ բռնության փաստը


Գևորգ Սաֆարյան, արխիվ
Գևորգ Սաֆարյան, արխիվ

Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները հունվարի 1-ին, 2-ին և 3-ին այցելել են «Նոր Հայաստան» շարժման անդամ, ներկայումս կալանքի տակ գտնվող Գևորգ Սաֆարյանին, ով հաղորդում էր ներկայացրել ոստիկան Գեղամ Խաչատրյանի կողմից բռնությունների ենթարկվելու մասին։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանի խոսքով, ուսումնասիրելով համացանցում հայտնված տեսանյութը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եզրակացրել է, որ Սաֆարյանի նկատմամբ բռնություն եղել է: Ուստի, Հայրապետյանը կարծում է, որ Գեղամ Խաչատրյանի նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG