Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԱԳ նախարարը Ավստրիայում քննարկել է Մինսկի համաձայնագրի հետ կապված հարցեր


Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկին, արխիվ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը Ավստրիա կատարած այցի ժամանակ ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է Մինսկի համաձայնագրի կատարման վերաբերյալ հարցեր: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:

Ուկրաինական կողմը պնդել է, որ տեղի են ունենում «Մինսկի համաձայնագրի պարբերական աղաղակող խախտումներ, այդ թվում՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ»:

Դոնբասում իրավիճակի կարգավորման քննարկումների համակարգումը, ըստ հանդիպման արդյունքի, 2016 թվականին պետք է ստանձնի Գերմանիայի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG