Մատչելիության հղումներ

Ոստիկանական ուժեղացված հսկողություն՝ Ադրբեջանի ճանապարհներին


Ադրբեջան - Ուժայինները Սիյազան շրջանում, 13-ը հունվարի, 2016թ․

Ադրբեջան - Ուժայինները Սիյազան շրջանում, 13-ը հունվարի, 2016թ․

Այսօր ադրբեջանական ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Գուբա քաղաքի ճանապարհներին, մեծ թվով ոստիկաններ են կուտակվել նաև «Մեյդան» (հրապարակ) կոչվող տարածքում: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Նախորդ օրերին տեղեկություններ էին հրապարակվում, որ այսօր Գուբայում սպասվում են բողոքի ցույցեր՝ ընդդեմ թանկացումների:

Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա կարգադրությամբ՝ ալյուրի ներկրումը, ինչպես նաև ալյուրի և հացի վաճառքն ազատվել են ավելացված արժեքի հարկից:

Հիշեցնենք, այս օրերին Ադրբեջանի տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ գների կտրուկ աճի, կան տասնյակ ձերբակալվածներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG