Մատչելիության հղումներ

Բաքուն հերքում է դիվերսիայի փորձի և իր կորուստների մասին տեղեկատվությունը


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդումը շփման գծում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերի դիվերսիոն հետախուզական փորձի և կրած կորուստների մասին:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ադրբեջանական ռազմական գերատեսչությունը հայտարարել է, թե «թշնամական կողմը տարածում է իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ, որոնք մոլորեցնում են հանրությանը, այդպիսով հող նախապատրաստելով ապագա սադրանքների համար»:

Հիշեցնենք՝ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երեկ երեկոյան Պաշտպանության բանակը կասեցրել է ադրբեջանցիների դիվերսիոն հետախուզական փորձը շփման գծի արևելյան ուղղությամբ, արդյունքում սպանվել է հակառակորդի առնվազն երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի, հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG