ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով խորհրդական և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործելով պատասխանատու տնօրեն Չարլզ Կուպչանը, գտնվելով Հայաստանում, հունվարի 14-ին հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Քննարկումներ տեղի ունեցան այն ուղիների վերաբերյալ, որոնցով Հայաստանն ու Միացյալ Նահանգները կարող են շարունակել հետագա գործակցությունը՝ հասնելու ընդհանուր նպատակին, այն է՝ կայուն, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ», - ասված է ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրությունում։