Մատչելիության հղումներ

Բավարիայի շրջանի ղեկավարը փախստականներին ուղարկել է Մերկելի գրասենյակ


Փախստականներ Ավստրիայի և Գերմանիայի սահմանին, հոկտեմբեր, 2015թ․
Փախստականներ Ավստրիայի և Գերմանիայի սահմանին, հոկտեմբեր, 2015թ․

Բավարիայի Լանդսհուտ շրջանի ղեկավար Պետեր Դրայերը, դժգոհելով փախստականների հարցում Գերմանիայի դաշնային կառավարության քաղաքականությունից, սիրիացի միգրանտներով լի ավտոբուսն ուղարկել է Բեռլին՝ կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակ:

Սակայն արդյունքում Դրայերը ստիպված է եղել սեփական գրպանից վճարել մայրաքաղաքում փախստականների կեցության ծախսերը:

Դրայերի խոսքով, իր այդ հավանական քայլի մասին նա տեղյակ էր պահել Մերկելին դեռ հոկտեմբերին՝ հեռախոսով, փորձելով հակացնել, որ ներգաղթյալներին վերաբերող քաղաքականությունը պետք է փոխել:

Գերմանիան 2015 թվականին ընդունել է ավելի քան մեկ միլիոն փախստական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG