Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի խոսնակի հետ


Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մոհամադ Ջիհադ ալ-Լահամ, արխիվ
Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մոհամադ Ջիհադ ալ-Լահամ, արխիվ

Այսօր Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մոհամադ Ջիհադ ալ-Լահամն ընդունել է Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանին:

Քննարկվել են Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարներին, մասնավորապես, ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը:

Սիրիայի խորհրդարանի նախագահը կարևորել է 2015 թվականի ապրիլին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների շրջանակներում Երևան կատարած իր պաշտոնական այցը, ընդգծելով այդ միջոցառումների քաղաքական մեծ նշանակությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման վերջում Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մոհամադ Ջիհադ ալ-Լահամը հերթական անգամ իր համերաշխությունն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG