Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես զարգացում են ունեցել


Լուսանկարը՝ նախագահի աշխատակազմի լրատվականի

Լուսանկարը՝ նախագահի աշխատակազմի լրատվականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես զարգացում են ունեցել:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար։

Նա կարևորել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը ցուցաբերված ԱՄՆ աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել անվտանգության ոլորտում համագործակցությանը, Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանում առկա իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Չարլզ Կուպչանը նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը աշխարհում խաղաղության և անվտանգության ապահովման գործում ստանձնած միջազգային պարտավորություններին և գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանն այդ առումով պատրաստակամ է նպաստել ՆԱՏՕ-ի միջազգային և բազմակողմ ձևաչափով այլ կազմակերպությունների ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG