Մատչելիության հղումներ

logo-print

Զինված հանցախմբի գործով ձերբակալվել են Գառնիկ Մարգարյանը և Վլադիմիր Առաքելյանը


Այսօր ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը։

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ»։

«Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG