Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները երեկ հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի և Սիրիայի հարցերով:
Սպիտակ տան փոխանցմամբ՝ Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինին ասել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման հաջորդ քայլը Դոնբասում ընտրությունների անցկացման շուրջ համաձայնության գալն է:
Պաշտոնական Կրեմլից հայտնում են, որ քննարկան առարկա է եղել նաև Իրան-Սաուդյան Արաբիա լարված հարաբերություններին հանգուցալուծում գտնելու հարցը: