Մատչելիության հղումներ

ԱՆ խոսնակ․ Մահացած ծննդկանի մոտ խոզի գրիպ չի հայտնաբերվել


Երևանի հիվանդանոցներից մեկը, արխիվ

Երևանի հիվանդանոցներից մեկը, արխիվ

Առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանը երեկ ուշ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 վիրուս չի հայտնաբերվել։

Հայթայանը տեղեկացրել է նաև, որ երեկվա դրությամբ 81 հիվանդ բուժվում է վերակենդանացման բաժանմունքներում, 14-ին միացված է արհեստական շնչառության սարք։

Երեկ ուշ երեկոյան լրատվամիջոցները հաղորդում էին խոզի գրիպից մահացության 11-րդ դեպքի մասին: «Էրեբունի» բժշկական կենտրոնում հաստատել էին, որ 57-ամյա կինը մահացել է գրիպի հարուցած բարդություններից: Առողջապահության նախարարությունը, սակայն, դեռ չի հաստատել այս լուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG