Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի տարածքում հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, վաղը ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում, հունվարի 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև, անձրև:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 1-2 աստիճանով, հունվարի 15-ի ցերեկը և հունվարի 16-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը սպասվում է ձնախառն անձրև, վաղը ցերեկը, հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG