Մատչելիության հղումներ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ թիվ 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Վ. Աթեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, այն է՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին hetq.am-ում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ քաղաքացի Հասմիկ Ռաֆայելյանն իր ընտանիքի անդամների՝ մայրիկի և քույրիկի հետ գնացել է թիվ 8/08 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են. նշված են եղել այլ անձանց անձնագրային տվյալներ ու ստորագրություններ:

«Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված անձանց փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։ Նախնական քննության տվյալներով՝ թիվ 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Վ. Աթեյանը նույն տեղամասի ընտրողներ Հասմիկ Ռաֆայելյանի, Սիրանուշ Ռաֆայելյանի և Սանդուխտ Ռաֆաելյանի տվյալների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, մատյանում ստորագրել վերջիններիս փոխարեն, ապա երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը` այդ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG