Մատչելիության հղումներ

logo-print

Քննչական կոմիտեն հերքում է Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը


ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի պնդումը, թե քննիչը իրեն սպառնացել է, իրականությանը չի համապատասխանում։

«Սեֆիլյանի կողմից ԶԼՄ-ներում հրապարակված այն հայտարարությանը, թե ՀՀ քննչական կոմիտեում իրեն սպառնացել են կալանքի վերցնել՝ քաղաքական գործունեությունը չդադարեցնելու դեպքում, իրականությանը բացարձակապես չի համապատասխանում։ Նախաքննական մարմինը ապաքաղաքական պետական հիմնարկ է և քաղաքական նպատակներով հնչեցվող հայտարարությունները չի մեկնաբանում»,- ասված է Քննչական կոմիտեի հայտարարությունում։

Սեֆիլյանը երեկ Քննչական կոմիտեում երեք ժամ անցկացնելուց հետո ասել էր «Ազատությանը».- «Քննիչը ասում էր՝ «վերջին անգամ ձեզ զգուշացնում ենք, որ եթե շարունակեք ձեր գործունեությունը, դուք հայտնվելու եք նորից ճաղերի հետևում»։ Եթե նախորդ անգամ ակնարկներով էր այդ միտքը փոխանցվում, ապա այս անգամ ուղղակի այդ բառերով փոխանցվում է։ Նա հստակ մի քանի անգամ շեշտեց, որ այլևս մենք զրույց չենք ունենալու, սա վերջին զգուշացումն է, վերջին սպառնալիքն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG