Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմակայանի նոր ուղղաթիռները սկսել են փորձնական թռիչքները


Լուսանկարը՝ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության
Լուսանկարը՝ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության

Հայաստանում Ռուսաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանում ավարտվել են 2015 թվականի վերջին ստացված 13 ուղղաթիռների հավաքման աշխատանքները:

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ երկու ուղղաթիռներից բաղկացած օղակի առաջին թռիչքը անձնակազմերն իրականացրել են բարձրլեռնային պայմաններում ցածր ջերմաստիճանային ռեժիմներում անցած տարվա վերջին: Մյուս ուղղաթիռների փորձնական թռիչքները նախատեսված են փետրվարին՝ սահմանային ցածր 100-ից մինչև առավելագույն 3500 մետր բարձրությունների վրա:

Փորձարկումներից հետո Մի-24 և Մի-8 ուղղաթիռների անձնակազմերը կանցնեն մարտական պատրաստության ծրագրով նախատեսված վարժությունների կատարմանը լեռնային տարածքում ցերեկային և գիշերային ժամերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG