Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում այսօր, առաջիկա գիշերը, հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ի երեկոյան ժամերին և հունվարի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, հունվարի 15-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, հունվարի 15-ի ցերեկը և հունվարի 16-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում այսօր, առաջիկա գիշերը, հունվարի 15-ի ցերեկը, հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը երեկոյան ժամերին և հունվարի 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG