Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը


Դեսպան Գրիգոր Հովհաննիսյան, լուսանկարը՝ արտգործնախարարության

Դեսպան Գրիգոր Հովհաննիսյան, լուսանկարը՝ արտգործնախարարության

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա որոշմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը՝ Վաշինգտոն): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Արտգործնախարարությունը հրապարակել է Գրիգոր Հովհաննիսյանի կենսագրական տվյալները, ըստ որոնց՝ նա 45 տարեկան է, Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ է՝ արաբագիտություն մասնագիտությամբ, ուսանել է նաև Բեյրութի Հայկազյան համալսարանում, Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր ինստիտուտում, որտեղ ստացել է մագիստրոսի կոչում: 2013 թվականից մինչ նոր նշանակումը Մեքսիկայում և համատեղության կարգով Կուբայում, Պանամայում, Գվատեմալայում, Կոստա Ռիկայում Հայաստանի դեսպանն էր, 2009-2013 թվականներին եղել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, մինչ այդ երկու տարի զբաղեցրել է «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: 1994-2006 թվականներին Հովհաննիսյանը աշխատել է ՄԱԿ-ի առաքելություններում՝ Հայաստանում, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Նախագահի մեկ այլ հրամանագրով նախ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից է ազատվել Տիգրան Սարգսյանը։ Հայաստանի նախկին վարչապետը, հիշեցնենք, նշանակվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ։ Փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունը անցնելու է Հայաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG