Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա»


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը անթույլատրելի է և դատապարտելի:

Աշխատանքային այցով Տալլիննում գտնվող Շարմազանովը, ով Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարն է, տարածաշրջանային զարգացումներին անդրադարձել է այսօր Էստոնիայի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկ Սիլաստե-Էլինգի և խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ:

Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Շարմազանովը երախտագիտությունն է հայտնել Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մատի Ռայդմային՝ Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին մասնակցելու համար:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով՝ «երեք հայտնի սկզբունքների հիման վրա»:

Տալլիննում Շարմազանովը հանդիպումներ է ունեցել նաև Էստոնիայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG