Մատչելիության հղումներ

Հայաստանցիներին Ֆրանսիա մուտքի վիզա տրամադրելու ժամկետը կրճատվում է


Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուս, արխիվ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուս, արխիվ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը այսօր հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է: Տուրիստական վիզան տրամադրվելու է երկու օրվա ընթացքում:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆաբիուսն ասել է, որ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի և Ինդոնեզիայի քաղաքացիների համար:

Վիզա ստանալու ընթացակարգը արագացնելու հիմնական թիրախը Չինաստանի զբոսաշրջիկներն են: 2014 թվականին 1․5 միլիոն չինացի զբոսաշրջիկ է այցելել Ֆրանսիա: Լորան Ֆաբիուսն ասել է, որ Չինաստանի քաղաքացիների տուրիստական վիզայի ընթացակարգի համար մեկ օր է սահմանվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG