Մատչելիության հղումներ

ԱՆ. Հիվանդությունը սկսում է նահանջել


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։

«Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հնչեցված ցուցանիշներում առկա է բարելավում։ Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ արձանագրվել է մահվան դեպք, «ախտորոշումը և այլ մանրամասները կճշտվեն փորձաքննության արդյունքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG