Մատչելիության հղումներ

Կալանավորը բողոքել է, որ ոստիկաններն իր գրպանը թմրանյութ են գցել


Մարիխուանա, արխիվ
Մարիխուանա, արխիվ

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի կալանավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 19-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել բաժին, այնտեղ իր բաճկոնի գրպանն են գցել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նույն ծառայողների կողմից հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ:

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն, Սարգիս Հ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG