Մատչելիության հղումներ

Հայկական հարցի մասնագետը՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի գլխավոր խորհրդական․ Ermenihaber


Թուրքիայի նախագահի նստավայրը Անկարայում
Թուրքիայի նախագահի նստավայրը Անկարայում

Թուրքիայի նախագահի աշխատակազմում գլխավոր խորհրդական է նշանակվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր, պատմաբան Սեյիթ Սերթչելիքը:

Ermenihaber․am ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական Sözcü թերթի կայքը տեղեկացնում է, որ պատմաբան Սերթչելիքը մասնագիտացված է հայկական հարցի ուղղությամբ:

Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի նախագահականի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայկական հարցի մասնագետի նշանակումը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամ է, և Ռուսաստանը ռազմավարական մակարդակով ավելի է զարգացնում հարաբերությունները Հայաստանի հետ:

«Ռուսները ճնշեցին, նախագահականն էլ իր առաջին քայլը կատարեց»,- գրել է Sözcü-ն՝ նկատել տալով, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Կրեմլը որոշեց Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ստեղծել:

Նշվում է, որ ռուս-թուրքական կոնֆլիկտն իր ազդեցությունն է ունենում նաև ղարաբաղյան հիմնախնդրի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG