Մատչելիության հղումներ

Մարդասիրական օգնությունը հասավ Սիրիայի պաշարված բնակավայրեր


Սիրիա - Մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը ուղևորվում է Մադայա, 11-ը հումվարի, 2016թ․
Սիրիա - Մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը ուղևորվում է Մադայա, 11-ը հումվարի, 2016թ․

Անցած տարվա հոկտեմբերից ի վեր արտաքին օգնության առաջին խմբաքանակն է երկուշաբթի օրը մուտք գործել Սիրիայի պաշարված Մադայա քաղաք, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում իր աղբյուրը:

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, մարդասիրական օգնություն տեղափոխող 65 բեռնատար ավտոմեքենաներ մտել են Մադայա և պաշարված երկու մյուս բնակավայրեր՝ Ֆուա և Կեֆրայա ավաններ:

Ապստամբների վերահսկողության տակ գտնվող՝ Սիրիայի կառավարական ուժերի և նրանց դաշնակիցների կողմից պաշարված Մադայայի սովահար բնակիչների պատկերները վերջին օրերին միջազգային ուշադրության կենտրոնում են հայտնվել: Մյուս երկու բնակավայրերը պաշարված են ապստամբների կողմից:

Մարդասիրական օգնությունը տրամադրել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և Սիրիական արաբական կարմիր մահիկը: Պարենի համաշխարհային ծրագրի խոսնակի փոխանցմամբ՝ օգնությունը 40 հազար մարդու կբավարարի մեկ ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG