Մատչելիության հղումներ

Քրգործ՝ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից դատական ակտը չկատարելու հաղորդման հիման վրա


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հարկադիր կատարողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ հաղորդման հիման վրա:

«Քաղաքացի Մկրտիչ Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հարկադիր կատարողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Մկրտիչ Գ.-ն հայտնել է, որ հիշյալ ստորաբաժանման հարկադիր կատարողները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չեն կատարում ՀՀ քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի՝ 2003 թվականի հոկտեմբերի 22-ի օրինական ուժի մեջ մտած՝ քաղաքացի Ինա Հ.-ի կողմից ապօրինի կառուցված շինությունն ապամոնտաժելու վերաբերյալ դատական ակտը», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG