Մատչելիության հղումներ

Քաղաքապետը դժգոհ է տոնական օրերին ձնամաքրման և աղբահանության աշխատանքներից


Լուսանկարը՝ քաղաքապետարանի
Լուսանկարը՝ քաղաքապետարանի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր դժգոհությունն է հայտնել ինչպես ձնամաքրման, այնպես էլ տոնական օրերին աղբահանության աշխատանքների կազմակերպման առնչությամբ։

«Բոլորն են տեղյակ, որ «Սանիթեք» ընկերությունը ոչ միայն աղբահանության ծառայությունն է մատուցում մայրաքաղաքում, այլ նաև ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է: Ու մենք բոլորս, մեր համաքաղաքացիների հետ միասին, դժգոհ ենք ընկերության կողմից կազմակերպված ձնամաքրման աշխատանքներից», - Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ, ասել է Մարգարյանը՝ այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետը նշել է, որ Երևանում նման աշխատանքների կազմակերպման փորձի պակասն ակնհայտ էր: «Թեև պետք է նաև արձանագրենք, որ 3 օրից ավել անընդմեջ տեղացող ձյան պայմաններում, երբ եկավ մեկ ամսվա ծավալի ձյուն, բնական է, որ դժվարություն կլիներ: Ու հաշվի առնելով առաջացած դժվարությունները՝ իմ կողմից մեր բոլոր ծառայություններին եղավ հանձնարարական` ներգրավվել այդ աշխատանքներում և աջակցել ընկերությանը: Մինչդեռ մեր խնդիրը պետք է միայն տվյալ աշխատանքների վերահսկողությունը լիներ, այլ ոչ թե այդ աշխատանքները կազմակերպելն ու իրականացնելը: Իմ դժգոհությունն արդեն հայտնել եմ նաև ընկերության սեփականատերերին ու նախազգուշացրել, որ աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությանը՝ նկատելով, որ այդ մասով ևս ակնհայտ էր թերացումը:

«Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմն ընդհանրապես ամբողջությամբ թերացավ այդ աշխատանքի մեջ: Ու հաշվի առնելով, որ Էրեբունիում դեռևս վարչական շրջանի սանմաքրման ձեռնարկությունն է այդ աշխատանքներն իրականացնողը, որն ամբողջությամբ տապալեց, նկատողություն եմ հայտարարում ինչպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալին, ով անձամբ էր համակարգում այդ աշխատանքները, այնպես էլ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ծառայության բոլոր պատասխանատուներին», - նշել է քաղաքապետն ու հանձնարարել վերանայել Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման ընկերության ֆինանսավորումը:

Տոնական օրերին աղբահանության կազմակերպմանն անդրադառնալով՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ այն ևս եղել է ոչ բավարար, և իր դժգոհությունն է հայտնել ինչպես «Սանիթեք» ընկերությանը, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG