Մատչելիության հղումներ

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից հայ զինծառայող Արամայիս Ոսկանյանի սպանության դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ գործը հարուցվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության հատկանիշներով:

Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ ժամկետային զինծառայող, շարքային Ոսկանյանը հունվարի 9-ին ժամը 21:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով հրազենային վնասված է ստացել գլխի շրջանում և տեղում մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG