Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմաբազան համալրվել է նոր անօդաչու թռչող սարքերով


«Տախիոն» անօդաչու թռչող սարքը Հայաստանում ռուսական ռազմակայանում, հունվար, 2016թ․
«Տախիոն» անօդաչու թռչող սարքը Հայաստանում ռուսական ռազմակայանում, հունվար, 2016թ․

Գյումրիում տեղեկայված ռուսական ռազմաբազան համալրվել է «Տախիոն» տեսակի նոր անօդաչու թռչող սարքերով։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։

Զինվորները անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար մեկ ամիս վարժանքներ կանցնեն «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում։

«Տախիոն»-ը նախատեսված է մինչև 40 կիլոմետր հեռավորության վրա ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկը հետախուզություն իրականացնելու համար։ Սարքի վրա հնարավոր է տեսագրող կամ նկարահանող սարք տեղադրել։ Քաշը 25 կիլոգրամ է, թռիչքի տևողությունը՝ 6 ժամ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG