Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանովը մեկնել է Բալթյան երկրներ


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը երեկ՝ հունվարի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բալթյան երկրներ:

Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ այցի շրջանակում, հունվարի 10-16-ը նախատեսվում են Հայաստանի խորհրդարանի փոխնախագահի հանդիպումներն Էստոնիայի Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի, Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի, Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի, Հայաստանի հետ Լատվիայի և Լիտվայի միջխորհրդարանական կապերի խմբերի, ինչպես նաև Բալթյան երկրներում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG